Կարագանդայի գործով կասկածյալ ՀՀ քաղաքացին ձերբակալվել է ՌԴ-ում 9 հունվարի 2019 - 17:33 AMT PanARMENIAN.Net - Կարագանդայում զանգվածային ծեծկռտուքի գործով կասկածյալ Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը: ՀՀ քաղաքացի Գուրուրյանին ձերբակալել են ՌԴ Օմսկի շրջանում, հայտնում է «Sputnik Ղազախստանը: «Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, ՌԴ Օմսկի շրջանում ձերբակալել են հունվարի լույս 1-ի գիշերը Կարագանդայում զանգվածային խուլիգանական գործողությունների և սպանության մեջ կասկածվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանին»,-ասվում է ՆԳՆ հայտարարության մեջ: Ըստ օրենսդրության, լուծվում է Գուրուրյանին Ղազախստանին արտահանձնելու հարցը: Ավելի վաղ Ղազախստանի Կարագանդա քաղաքում տեղի ունեցած միջադեպի գործով կասկածյալ և հետախուզվող Նարեկ Գուրուրյանը համացանցում հրապարակած տեսաուղերձում հայտարարել էր, որ պատրաստ է պատասխանատվություն կրել իր արարքների համար, սակայն մարդասպան չէ: Նա հայտարարել է, որ պատրաստ է հանձնվել Ղազախստանի իրավապահ մարմիններին և ակնկալում է արդար քննություն և իր անվտանգության ապահովում: Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Գուրուրյանի ուղերձը՝ նշելով, որ նրա ազգականներին են փոխանցվել իրավապահ մարմինների աշխատակիցների հեռախոսահամարները: Հունվարի 1-ի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի ռեստորաններից մեկի մոտ մի խումբ երիտասարդների մասնակցությամբ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով սպանվել է մեկ ղազախստանցի։ Ըստ ղազախական ԶԼՄ-ների, իրավապահները ձերբակալել են սպանության մեջ կասկածվող 3 անձի, որոնցից 2-ը տեղի հայ համայնքից են: Սպանությանը հաջորդել են հակահայ կարգախոսներով բողոքի ցույցերը: Միջադեպից հետո Կարագանդայում հարյուրավոր քաղաքացիներ՝ հատուկ նշանակության զորքերի վերահսկողությամբ բողոքի ակցիա են իրականացրել՝ հայտնելով իրենց վրդովմունքը տեղի ունեցածի կապակցությամբ։ Միջադեպի կապակցությամբ հայտարարություն է տարածել Ղազախստանում ՀՀ դեսպանատունը, որում իր ցավակցություններն է հայտնել սպանվածի հարազատներին ու մտերիմներին: Սոցիալական ցանցերում տարածվել է նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների տեսաուղերձը, որտեղ նրանք ներողություն են խնդրում կատարվածի համար, ցավացություններ հայտնում սպանվածի հարազատներին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը, որի մուտքը ՀՀ արգելվել է, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Նա պահանջում է, որ իրեն գրավոր ներկայացնեն, թե ինչու իրեն թույլ չեն տալիս մուտք գործել Հայաստան Վանաձորի նախկին ղեկավար Ասլանյանը կմնա կալանքի տակ Դատարանը մերժել է միջնորդությունը Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը |