Արամ Ա-ն՝ Փաշինյանին. Սփյուռքի համար կարևոր է ունենալ նախարարություն10 հունվարի 2019 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը նամակ է գրել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ հույս հայտնելով, որ նոր կառավարության աշխատանքներում առաջնային կլինի Սփյուռքը: Նա նշել է, որ սփյուռքի նախարարության լուծարման մասին լուրը սփյուռքահայության շրջանում դիտվում է որպես սփյուռքի նկատմամբ ոչ բարենպաստ որոշում, հայտնում է «Երկիրը»: Նա հավելել է, որ սփյուռքի համար կարևոր է ունենալ սփյուռքի նախարարություն: Արամ Ա-ն ընդգծել է, որ անցած տարիներին սփյուռքի նախարարությունը հսկայական գործ է արել ու պետք է գնահատել այն։ «Կարևորելով սփյուռքի նախարարության գոյության ռազմավարական իմաստը՝ միաժամանակ, պետք է նկատի ունենալ, որ երբեմն խորհրդանշական իմաստն ավելի կենսական է, քան ռազմավարականը կամ քաղաքականը։»,- ասել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։ Ըստ Արամ Առաջինի, սփյուռքի սպասելիքները մեծ են, որ սփյուռքի նախարարությունը կշարունակի գործել: Կաթողիկոսը կարծում է, որ սփյուռքի դուրս մղումը կառավարության կազմից կարող է բացասական անդրադարձ ունենալ սփյուռքի ներսում։ Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |