Պեսկով. Պուտինը զինվորական թոշակ է ստանում15 հունվարի 2019 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատավարձ և զինվորական թոշակ է ստանում, որոնք փոխանցվում են «Ռոսիա» բանկի քարտին: Այդ մասին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հիշեցրել է, որ երբ առաջին պատժամիջոցները սահմանվեցին, «ամերիկացիները չգիտես ինչու համարեցին, որ Ղրիմը ՌԴ-ին միացնելու գլխավոր մեղավորները մի շարք ռուսաստանյան ընկերություններն են, առաջին հերթին «Ռոսիա» բանկը»: «Այն ժամանակ էլ ՌԴ նախագահը որոշում կայացրեց իր աշխատավարձն ու զինվորական թոշակն այդ բանկի քարտին փոխանցելու մասին: Թե որքան թոշակ է նա ստանում, հստակ չեմ կարող ասել, չգիտեմ»,-ասել է Պեսկովը «Արգումենտի ի ֆակտի» պարբերականին տված հարցազրույցում: Նա նաև հավելել է, որ նախագահի աշխատավարձը, ինչպես նաև վարչապետի աշխատավարձը, սահմանվում է նախագահի հրամանագրով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից |