Նուբարաշենում 20 հա տարածքի վրա նոր անտառ-պուրակ կստեղծվի15 հունվարի 2019 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը նախատեսում է Նուբարաշենի աղբավայրին հարող տարածքում՝ ավելի քան 20 հա-ի վրա, նոր անտառ-պուրակ հիմնել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը: Նա նշել է, որ համայնք-մասնավոր հատված գործակցությամբ անտառ-պուրակի ստեղծման աշխատանքները կսկսվեն 2019 թվականին: «Այդ հատվածը Նուբարաշենի աղբավայրի հարևանությամբ է: Այն «Հայանտառի» տարածքին հարող հատված է, որտեղ ոռոգման ջրի հասանելիություն կա: Կլինի ոռոգման կաթիլային նոր ցանց, կտնկվեն բարձրարժեք և բազմամյա ծառեր: Հետագայում, երբ Նուբարաշենի աղբավայրը կծածկվի, այդ անտառային տարածքը կշարունակվի նաև այդ հատվածում»,-ասել է Հակոբյանը: Երևանի քաղաքապետարանն ավելի վաղ հայտարարել էր, որ սկսել է մայրաքաղաքում կանաչ տարածքների վերականգնման և զարգացման գործընթացը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |