ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների համաձայնությունը

ՄԱԿ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների համաձայնությունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը Փարիզում հունվարի 16-ին՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո։ Այս մասին ասվում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի մամուլի քարտուղար Ստեֆան Դուջարիկի տարածած հայտարարության մեջ, հայտնում է Panorama.am-ը։

«Գլխավոր քարտուղարը գնահատում է կողմերի շարունակական հանձնառությունը՝ երկար ձգվող Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ լուծում գտնելու և հատկապես ողջունում է նախարարների համաձայնությունը՝ բնակչությանը խաղաղության նախապատրաստելու համար կոնկրետ միջոցների ձեռնարկման անհրաժեշտության վերաբերյալ»,-ասվում է հայտարարության մեջ։

Գլխավոր քարտուղարը վերահաստատել է նաև Միավորված ազգերի կազմակերպության լիակատար աջակցությունը Մինսկի խմբի կարևոր միջնորդական ջանքերին:

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպման ընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---