Դե Վաալ. Տրամադրվածությունը ղարաբաղյան գործընթացում փոխվել է

Դե Վաալ. Տրամադրվածությունը ղարաբաղյան գործընթացում փոխվել է

PanARMENIAN.Net - Կովկասի հարցերով բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը կարծում է, որ տրամադրվածությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում փոխվել է: Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

Փորձագետը դրական է գնահատել այդ փոփոխությունը:

«Այժմ եկել է ժամանակն աշխատելու, ավելի շատ շահագրգիռ կողմեր ներգրավելու, հասարակության շրջանում բարդ հարցերի քննարկումներ սկսելու»,-գրել է Դե Վաալը:

Հունվարի 16-ին Փարիզում ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպմանընթացքում քննարկվել է խաղաղ գործընթացին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ ներառյալ ժողովուրդներին խաղաղությանը նախապատրաստելուն, անվտանգությանն ու տարածաշրջանային կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Ինչպես տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, տեղի է ունեցել մտքերի օգտակար և կառուցողական փոխանակում, ինչն ուղղված էր նաև առավել լայն փոխըմբռնման և փոխվստահության հաստատմանը:

Հանդիպումը տևել է ավելի քան չորս ժամ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---