Չավուշօղլու. Քանի ԼՂ խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորել ՀՀ հետ հարաբերությունները22 հունվարի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ հայտարարելով, որ քանի դեռ Լեռնային Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կարգավորել Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Այդ մասին Չավուշօղլուն խոսել է Անթալիայում ուսանողների հետ հանդիպմանը: Չավուշօղլուն նաև հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու մեջ, հայտնում է Ermenihaber-ը: Արցախյան հիմնահարցի վերաբերյալ Թուրքիայի արտգործնախարարը մասնավորապես ասել է. «Գոյություն ունեցող որոշ խնդրիների կարգավորման համար պետք է նախաձեռնող լինել: Բավարար չէ միայն սեփական շահերը պաշտպանելը: Այսօր, երբ Ղարաբաղի խնդիրը լուծված չէ, հնարավոր չէ կայունություն Կովկասում և ոչ էլ կարգավորում Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում: 2019-ին այս հարցերում ավելի հետևողական ենք լինելու»։ Չավուշօղլուն հանդիպմանը խոսել է նաև թուրք-ամերիկյան հարաբերությունների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև Կովկասում տիրող իրավիճակի մասին։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել |