Փաշինյան․ Հանրության հետ պայմանավորվել ենք՝ ԼՂ հարցում դավադրություններ չեն լինելու

Փաշինյան․ Հանրության հետ պայմանավորվել ենք՝ ԼՂ հարցում դավադրություններ չեն  լինելու

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Դավոսում հանդիպմանը։

Նա նշել է, որ հանդիպումը նախապես պլանավորված չի եղել։

«Սա Իլհամ Ալիևի հետ մեր երրորդ հանդիպումն է, ու նախկինում էլ այդ հանդիպումները պլանավորված չեն եղել։ Այս հանդիպմանը եկել ենք պայմանավորվածության, որ եթե մի տեղում ենք գտնվում, առնվազն չենք խուսափում հանդիպումից», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ այդ հանդիպումը պաշտոնական բանակցությունների հանգրվան չէ։

ՀՀ վարչապետը նշել է որ, հանդիպումների ժամանակ քննարկվել է բանակցային գործընթացի պատմությունը, երբ ու որ փուլում ինչ է տեղի ունեցել։ Նա ընդգծել է, որ այն ինչ քննարկվել է Ալիևի հետ, քննարկվել է հայ հասարակության հետ հրապարակային։

«Ոչ մի կոնկրետ դետալ մենք չենք քննարկում, ուղղակի մտքեր ենք փոխանակում, բանակցային գործընթացի վերաբերյալ ընկալումները փոխադարձ ներկայացնում։ Քննարկումների հիմնական առանցքն այն ամենն է, ինչի մասին խոսում ենք նաև հրապարակային։ Սա, կարծում եմ, մեկընդմիշտ հստակեցված է մեզ համար՝ դավադրություններ լինել չեն կարող ու նույնիսկ աբսուրդ է դրանց մասին մտածել», - ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ մասին պայմանավորվել են հանրության հետ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են Դավոսում ընթացող ֆորումի շրջանակում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---