ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել իրանական ընկերության հայկական ներկայացուցչության դեմ![]() 25 հունվարի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը հունվարի 24-ին պատժամիջոցներ է ընդունել զենք և զինյալներ տեղափոխող իրանական Mahan Air ավիաընկերության դեմ: Պատժամիջոցների տակ է հայտնվել նաև Mahan Air ավիաընկերության հայաստանյան ներկայացուցիչ Flight Travel LLC ընկերությունը, որը Հայաստանում գործում էր ի օգուտ Mahan Air ավիաընկերության, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարության հայտարարության համաձայն, Հայաստանում գործող Flight Travel LLC ընկերությունը «լուրջ չի մոտեցել ստացված նախազգուշացումներին» և շարունակել է գործել ելնելով Mahan Air ավիաընկերության շահերից: Ավելի վաղ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր ընդունել Մալազիայում և Թաիլանդում գործող Mahan Air ավիաընկերության ներկայացուցչությունների դեմ: ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը հիշեցրել է նաև, որ պատժամիջոցներ կընդունվեն նաև բոլոր այն ընկերությունների դեմ, որոնք Mahan Air ավիաընկերությանը կտրամադրեն այլ ծառայություններ, այդ թվում՝ մարքեթինգային ծառայություններ, ավիացիոն պահեստամասերի և սարքավորումների գնումներ, տեխնիկական սպասարկման պայմանագրեր, ավիաընկերությունների վերգետնյա սպասարկումներ, վառելիքով լիցքավորման պայմանագրեր։ ԱՄՆ-ի որոշմամբ, պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների և անձանց գույքն ու բանկային հաշիվները սառեցվում են, իսկ նրանց հետ էական տնտեսական հարաբերությունների մեջ մտած ցանկացած անձիք նոր պատժամիջոցների ռիսկի ենթարկվում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |