Սամվել Կարապետյանը 3-րդն է ՌԴ անշարժ գույքի արքաների ցանկում

Սամվել Կարապետյանը 3-րդն է ՌԴ անշարժ գույքի արքաների ցանկում

PanARMENIAN.Net - Forbes պարբերականը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաները-2019» վարկանշային աղյուսակը, որի երրորդ հորիզոնականում է հայտնի հայազգի գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը:

2018-ին Սամվել Կարապետյանն ընդգրկվել էր ռուսաստանյան Forbes-ի ՌԴ ամենաազդեցիկ 100 մարդկանց ցանկում:

Կարապետյանը 2018-ին անշարժ գույքի վարձակալության շնորհիվ 670 մլն դոլար է վաստակել:

Վարկանիշը գլխավորում է Զարահ Իլիևի և Գոդ Նիսանովի «Կիևսկայա պլոշչադ» ընկերությունը, ինչպես և նախորդ տարիներին:Երկրորդ հորիզոնականում է Ingka Centres-ն է՝ իր 865 մլն դոլար եկամտով:

Կարապետյանն ընդգրկվում է «Անշարժ գույքի արքաների» ցանկում առաջին իսկ վարկանիշի հրապարակումից ի վեր: Ըստ հանդեսի, գործարարի եկամուտը վարձակալությունից 2011-ին կազմել է $565 մլն, 2012-ին` $720 մլն, 2013-ին` $960 մլն, 2014-ին` $1,08 մլրդ, 2015-ին` $610 մլն, 2016-ին՝ $670 մլն։

2018-ին ներդրումները ՌԴ առևտրային անշարժ գույքի մեջ կազմել են մոտ 3 մլրդ դոլար, ինչը գրեթե 40 տոկոսով պակաս է,քաn 2017-ին: «2018-ին պատժամիջոցների պատճառով ներդրումների ծավալը մեր կանխատեսումներից ցածր եղավ և նվազագույնն է ամբողջ պատմության մեջ»,-ասել է JLL ընկերության ֆինանսային շուկաների և ներդրումների բաժնի ղեկավար Նատալիա Տիշենդորֆը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---