Արևելյան հացամթերքի արտադրամաս՝ ՀՀ-ում. $225,000-ի ներդրում է արվել (վիդեո) 31 հունվարի 2019 - 10:15 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 30-ին Հայաստանում գործարկվել է արևելյան հացամթերքի արտադրամաս: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Կատարվել է $225,000-ի ներդրում: Առաջիկա 3 տարում նախատեսվում է ևս $150,000-ի ներդրում իրականացնել: «Ռիվիերա կապիտալի» գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը նշել է, որ սա նորություն է Հայաստանում: «Կա պահանջարկ թե տեղական, արևելյան խոհանոց ունեցող ռեստորաններից, թե հայրենադարձ սիրիահայերի ու լիբանանահայերի կողմից: Այդ պահանջարկը սրանով բավարարում ենք: Սա սկիզբն է մեր գործունեության: Նախանձախնդիր ենք, որ շուտով ավելացնենք մեր արտադրանքը», - հայտնել է նա: Արտադրողները մտադիր են արտադրանքը հետագայում արտահանել Թբիլիսի, ապա ավելի մեծ շուկաներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |