Վարչապետ. Հայ-գերմանական օրակարգում հատուկ տեղ ունեն միջխորհրդարանական հարաբերությունները![]() 1 փետրվարի 2019 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Միջխորհրդարանական հարաբերությունները հայ-գերմանական օրակարգում հատուկ տեղ են զբաղեցնում: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԳԴՀ Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի պատգամավորների հետ աշխատանքային ընթրիք-հանդիպման ժամանակ: Հանդիպմանը մասնակցել են նաև Գերմանիայի կանցլերի աշխատակազմի և ԳԴՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ հայ-գերմանական համագործակցության դինամիկ զարգացումն Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ առաջնային տեղ ունի: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է գերմանացի խորհրդարանականների հետ ակտիվ շփումները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին` վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հեղափոխությունը եկավ հաստատելու մեր ժողովրդի հավատարմությունը ժողովրդավարությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, համընդհանուր ազատությունների ապահովմանը: Սա մեր ժողովրդի գիտակցված ընտրությունն է, որը վերահաստատվեց 2018 թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքներով: Ամեն բան անելու ենք, որ ամրապնդենք ժողովրդավարական ինստիտուտները»: Հանդիպմանը քննարկվել են հայ-գերմանական համագործակցության զարգացմանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, Հայաստան–Եվրամիություն գործընկերությանը, մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխություններին վերաբերող հարցեր: Փետրվարի 1-ին Բեռլինում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Գերմանիայի բարձրագույն ղեկավարության` Նախագահ Ֆրանկ Վալտեր-Շտայնմայերի, Կանցլեր Անգելա Մերկելի, Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ: Նիկոլ Փաշինյանը կայցելի նաև Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի գրասենյակ, որտեղ հանդես կգա ելույթով: Նախատեսվում է նաև ՀՀ վարչապետի հանդիպումը ԳԴՀ տնտեսության Արևելյան հանձնաժողով-Արևելյան Եվրոպա միության և գերմանական առաջատար ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |