Կալուգայում ավտոբուսի վթարից հայեր են տուժել 4 փետրվարի 2019 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Կալուգայի շրջանում ավտոբուսի վթարից տուժածների թվում նաև հայեր կան: Տուժածները ՌԴ քաղաքացիներ են, հայտնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Վթարի հետևանքով տուժել են 2008-ին ծնված Մարիա Առաքելյանը և 1988-ին ծնված Սոնա Ադամյանը: Նրանք տեղափոխվել են Կալուգայի քաղաքային հիվանդանոց: Տեղեկությունները մյուս տուժածների մասին ճշտվում են: Ավտոբուսում հիմնականում երեխաներ են եղել: Դեսպանատունը մշտական կապի մեջ է ՌԴ համապատասխան մարմինների հետ: Վթարը տեղի է ունեցել փետրվարի 3-ի առավոտյան Կալուգայի մարզում: 48 ուղևորից 33-ը երեխա է եղել: Տրանսպորտային միջոցը դուրս է եկել երթևեկելի գոտուց և շրջվել: Վթարի հետևանքով զոհվել է 7, վիրավորվել 32 մարդ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն |