Freedom House. ՀՀ-ում ժողովրդավարությունն առաջընթաց է գրանցել

Freedom House. ՀՀ-ում ժողովրդավարությունն առաջընթաց է գրանցել

PanARMENIAN.Net - Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած «Ժողովրդավարության նահանջը» զեկույցում անդրադարձ կա 2018 թվականին Հայաստանում ապրիլյան իրադարձություններին:

Համաձայն զեկույցի, ՀՀ-ն մի շարք այլ երկրների հետ նախորդ տարում արձանագրել է ժողովրդավարական անսպասելի առաջընթաց:

Նշվում է, որ երկրում տեղի ունեցած զանգվածային ոչ բռնի բողոքի ալիքը ստիպել է նախկին իշխանություններին հաշվի նստել հանրային պահանջի հետ. արդյունքում` իշխանությունն անցել է «բարեփոխումներ հակված ուժի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ»:

Միևնույն ժամանակ, կազմակերպության դասակարգմամբ, Հայաստանը շարունակում է մնալ դեռևս մասնակի ազատ երկրների շարքում: Տարածաշրջանի երկրներից Վրաստանը նույնպես մասնակի ազատ երկրի կարգավիճակ ունի:

Թուրքիան, Իրանը և Ադրբեջանը, ինչպես նաև Ռուսաստանը, դասվում են ոչ ազատ երկրների շարքին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---