ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. ՀՀ-ին չվստահելու պատճառ չունենք

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ. ՀՀ-ին չվստահելու պատճառ չունենք

PanARMENIAN.Net - Ռուսաստանը միանշանակ չի գնահատում Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը, սակայն, այդ ծրագրին մասնակցող Հայաստանին չվստահելու պատճառ չունի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության համաեվրոպական համագործակցության դեպարտամենտի տնօրեն Անդրեյ Կելինը:

«Մենք ըմբռնումով ենք վերաբերվում ծրագրին մասնակցելու մեր հայ և բելառուս գործընկերների շահագրգռվածությանը, որը նրանք դիտարկում են որպես ԵՄ-ի հետ համագործակցությունը զարգացնելու հնարավորություն, այդ թվում՝ իրենց երկրներում տնտեսության կայուն զարգացման ապահովելու համար: Հայաստանն ու Բելառուսը մեր հուսալի դաշնակիցներն են, մենք հիմք չունենք նրանց չվստահելու», - ասել է Կելինը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան:

Ըստ Կելինի, որոշ դեպքերում ԵՄ-ն ձգտում է ՌԴ-ին մոտ երկրներին ընտրություն պարտադրել՝ «կամ լինել Ռուսաստանի հետ, կամ Արևմուտքի», ինչի օրինակ կարող է լինել Ուկրաինան: Նա հավելել է, որ Բրյուսելը ձգտում է միայն իրեն վերագրել ԽՍՀՄ նախկին երկրների տնտեսության արդիականացման մենաշնորհը, նրանց բազմաթիվ միակողմանի պարտավորություններով կապելով և անտեսելով եվրասիական ինտեգրման գործընթացները:

Կելինը հավելել է, սակայն, որ ԵՄ գործընկերներն աստիճանաբար արձագանքում են ՌԴ փաստարկներին, սակայն դեռ լուրջ քայլեր չեն կատարում: «ՌԴ-ն իր հերթին ակտիվ աշխատում է «Արևելյան գործընկերության» շտկման ուղղությամբ, իսկ «ներսից» օգնում են նույն Բելառուսն ու Հայաստանը»,-ասել է նա:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ռուսական «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ավելի վաղ հայտարարել էր, որ«Արևելյան գործընկերությունը» Հայաստանի համար գործակցության և երկխոսության հարթակ է,նաև ՀՀ համար զարգացման գործընթացի համախմբման մեխանիզմ է և գործիքակազմ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---