Փաշինյանը՝ հարկերից խուսափող առևտրականներին. Առաջ արտոնյալներ կային, հիմա որոշներն են ուզում արտոնյալ դառնալ![]() 13 փետրվարի 2019 - 11:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, փետրվարի 13-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում պատասխանել է ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանի այն դիտարկմանը, թե Թուրքիայից ապրանք ներկրողները բողոքում են ներկրման ու մաքսազերծման նոր կարգից: Վարչապետն ասել է, որ չի պատրաստվում փոխզիջումների գնալ հարկերից խուսափող՝ առևտրային նպատակով ապրանք ներկրողների հետ: «Առաջ կար օլիգարխիա, հիմա անտիօլիգարխիա: Այն ժամանակ արտոնյալներ կային, հիմա այդ արտոնյալն ուրիշներն են ուզում դառնալ: Բերելու եք, մաքսազերծելու եք, հարկը վճարելու եք, չի լինելու ոչ մի փոխզիջում որևէ մեկի նկատմամբ: Չեմ թողնելու ոչ մեկն ինձ հետ ստի լեզվով խոսի»,- ասել է վարչապետը՝ նկատելով, որ սուտը դարձել է հասարակական հարաբերությունների ձև: Փաշինյանը առևտրականներին հորդորել է ազնիվ լինել բիզնեսում և իրենց հետ քննարկել հարկային խնդիրները: «Մեր կառավարությունն իր կամքը ցույց էր տվել այս հարցում, և այն չարաշահվել է: Եթե մարդիկ բիզնես են անում, թող գան, նստենք զրուցենք: Մենք հարկային օրենսգրքի փոփոխման փուլում ենք, և ասում ենք՝ եկեք քննարկենք, բայց մի խաբեք մեզ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: Նա նաև անդրադարձել է փողոցային առևտրին՝ նշելով, որ Երևանի կենտրոնը «չի վերածվելու արևելյան շուկայի»: Ավելի վաղ փողոցային առևտրով զբաղվողները բողոքի ակցի են իրականացրել կառավարության դիմաց: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |