Զախարովա. Լավրովը Մյունխենում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի հետ

Զախարովա. Լավրովը Մյունխենում կհանդիպի ՀՀ ԱԳ նախարարի հետ

PanARMENIAN.Net - ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում մի շարք հանդիպումներ կունենա տարբեր երկրների իր պաշտոնակիցների հետ, նախատեսվում է նաև նրա հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ: Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Փետրվարի 15-16-ին ՌԴ ԱԳ նախարարը կմասկանցի Մյունխենի անվտանգության համաժողովին, որի շրջանակում մի շարք երկկողմ հանդիպումներ կունենա Գերմանիայի, Հայաստանի, Հարավային Կորեայի, Բելգիայի, Պակիստանի, Մոնղոլիայի, Խորվաթիայի և Ճապոնիայի ԱԳ նախարարների հետ»,-ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Լավրովը կհանդիպի նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և ԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հետ:

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փետրվարի 15-17-ը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին:Համաժողովի շրջանակներում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ տասնյակ երկրների արտգործնախարարների և այլ գործընկերների հետ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---