Գլազ. ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել![]() 14 փետրվարի 2019 - 14:20 AMT PanARMENIAN.Net - Բելառուսը հուսով է, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի, թե երբ է մտադիր հանդիպել Բելառուսի Անվտանգության խորհրդի պետաքարտուղար Ստանիսլավ Զասի հետ, որին Բելառուսն առաջադրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում: Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ տեղեկատվության և թվային դիվանագիտության վարչության պետ Անատոլի Գլազը, հայտնում է «Բելտա» գործակալությունը: Զասը հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ անդամ 5 երկրների ղեկավարների հետ, որոնք հավանություն են տվել նրա թեկնածությանը: «Չէ որ միջազգային ռազմաքաղաքական կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը դա հյուրանոցային համար չէ, որը կարելի է ամրագրել, նույնիսկ եթե դրանից օգտվելու ոչ մի հնարավորություն չկա»,-ասել է Գլազը՝ հավելելով, որ Մինսկը Երևանի հետ կառուցողական գործակցության տրամադրվածություն ունի: «ՀԱՊԿ-ն արդեն տևական ժամանակ է գլխավոր քարտուղար չունի: Նման իրավիճակն օգուտ չի տալիս կազմակերպությանը և շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Առավել ևս, որ Աստանայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ՀԱՊԿ անդամ պետությունները Բելառուսի թեկնածուի օգտին են արտահայտվել»,-ասել է Գլազը: «Զասը հանդիպել է 5 երկրի ղեկավարների հետ: Բոլոր նախագահները հավանություն են տվել նրա թեկնածությանը: Քանի որ 2018-ի դեկտեմբերին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններ էին, իսկ հետո կառավարությունն էր ձևավորվում, մենք ըմբռնումով մոտեցանք այն հանգամանքին, որ ՀՀ վարչապետը հնարավորություն չունի հանդիպելու բելառուս թեկնածուի հետ: Այդ շրջանն ավարտվել է: Ուստի, մենք ակնկալում ենք, որ հայկական կողմն առաջիկայում կհայտնի այդ հանդիպման ժամկետների մասին»,-ասել է Գլազը: Փետրվարի 7-ին Բելառուսի անվտանգության խորհրդի քարտուղար, Հավակաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս չի արձագանքել իր հետ հանդիպելու առաջարկին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ստորագրել է Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու մասին Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը:Զասը տեղեկացրել է նախագահին ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ իր հանդիպումների մասին: Նա արդեն այցելել է Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան և Ռուսաստան, որոնց ղեկավարները հավանություն են տվել Զասի թեկնածությանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |