Արգենտինայում մահացել է Ցեղասպանությունը վերապրած 106 տարեկան հայուհին23 փետրվարի 2019 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-ին Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Լուսին Բերեջիկլյան-Խաչատրյանը, հայտնում է Prensa Armenia-ն: Նա ծնվել է 1913-ի հունվարի 7-ին Արևմտյան Հայաստանի Այնթափ գավառում, թեև նրա փաստաթղթերում որպես ծննդյան թիվ նշված էր 1909 թվականը: «Ավելի լավ է ոչինչ չհիշել, եթե հիշեմ, չեմ կարողանա քնել»,- ասել է Բերեջիկլյան-Խաչատրյանը 2015-ին Telefe Noticias-ին տված հարցազրույցում: Լուսինի հայրը՝ Աբրահամը ոսկերիչ էր: Երբ սկսվեցին հայերի հետապնդումները, նա ավագ որդիներին Սիրիա ուղարկեց՝ Հալեպ: Շուտով Աբրահամը հիվանդացավ, նրա ընկեր թուրքերը փորձում էին սայլ գտնել նրա ընտանիքի համար, որպեսզի նրանք կարողանան փախչել: Սակայն Սիրիայի ճանապարհին զինվորականները խլել են այդ սայլն ու ամբողջ գույքը: Այնուամենայնիվ, ընտանիքին հաջողվել է Սիրիա հասնել, սակայն Հալեպում վախճանվել է Լուիսնի մայրը՝ նա հղի էր: Առաջին աշխարհամարտից հետո Լուսինի ընտանիքը վերադառնում է հայրենի գյուղ, սակայն այնտեղ միայն ավերակներ է գտնում, իսկ թուրքական իշխանությունները կրկին արտաքսում են նրանց: Լուսինի հայրը որոշում է ընտաիքի հետ Դամասկոս հասնել: Ճանապարհին նրանք մի կնոջ են հանդիպում, որը ողբում էր իր ոդրիների ու ամուսնու մահը: Աբրահամն առաջարկում է նրան խնամել Լուսինին անում է դա մինչև Դամասկոս հասնելը: Դամասկոսում Աբրահամը մահանում է, իսկ նրա եղբայրները մեկնում են Արգենտինա: Ինքը Լուսինն ավագ քրոջ հետ մնում է Դամասկոսում մինչև16 տարին լրանալը, իսկ հետո ևս մեկնում է Լատինական Ամերիկա, որտեղ Լուսինը սովորում է իսպաներենը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |