Միրզոյան. Ռուս պատգամավորների մասնակցությունը Բաքվի հակահայ միջոցառմանը տարակուսելի է27 փետրվարի 2019 - 13:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է Սումգայիթյան ջարդերի տարելիցին, Արցախյան հիմնահարցին և վերջերս Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստացի որոշ պատգամավորների մասնակցությանը: Միրզոյանը ելույթից մի հատված է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում: «Այս օրերին համայն հայությունը հարգում է Սումգայիթյան ջարդերի զոհերին, որոնք տեղի են ունեցել ավելի քան 30 տարի առաջ և սկիզբ դրել հայերի ջարդերին ու լայնամասշտաբ էթնիկ զտումների քաղաքականությանն Ադրբեջանում: Դա հանգեցրեց Բաքվի, Սումգայիթի, Կիրովաբադի և այլ քաղաքաների հայ բնակչությանզանգվածային արտագաղթին: Հարգելի գործընկերներ, հատուկ ուզում եմ ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը, տարածաշրջանում ստեղծված իրողությունները հաշվի առնելով, և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների, մասնավորապես, ժողովրդների ինքնորոշման իրավունքի, հիման վրա, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում, որը միակ մարմինն է, որն ունի կարգավորման լեգիտիմ մանդատ միջազգային հանրությունից: Այդ համատեքստում կցանկանայի ընդգծել, որ մենք բարձր ենք գնահատում ՌԴ դերը որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի»,-ասել է նա: Անդրադառնալով վերջին օրերին ռուսաստանցի որոշ գործընկերների մասնակցությանը Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային՝ Արարատ Միրզոյանն ասել է. «Ստիպված եմ ցավով արձանագրել, որ չնայած մեր երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակին ու դաշնակցային գործակցությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ռուսական կողմի հետևողական ջանքերին, մեր որոշ ռուս գործընկերներ տառացիորեն երեկ դարձել են ցայտուն հակահայկական ակցիայի մասնակիցները Բաքվում, որն ուղղված էր տարածաշրջանում խաղաղության և կայունության դեմ: Ավելին, արդարացի տարակուսանք է առաջացնում հայ-ռուսական միջխորհրդարանական հանձաժողովի անդամների մասնակցությունը վերահիշյալ միջոցառմանը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը Փաստաբան․ Սուրեն Պետրոսյանին մեղադրանք չի առաջադրվել՝ պետք է որ ազատ արձակվի Լրանում է Պետրոսյանի ձերբակալման 72 ժամը Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը Քննարկվել են նաև ենթակառուցվածքների զարգացման հարցեր Փակվել է Աղդամի ռուս–թուրքական մշտադիտարկման կենտրոնը Կենտրոնը բացվել էր 2021–ի հունվարի 30-ին Թուրքիայի և ՌԴ-ի միջև ստորագրված հուշագրի հիման վրա |