Զախարովա. ՌԴ ԱԳՆ-ն ռուս պատգամավորների` Բաքու այցի կազմակերպիչը չէ (վիդեո)

Զախարովա. ՌԴ ԱԳՆ-ն ռուս պատգամավորների` Բաքու այցի կազմակերպիչը չէ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան հայ լրագրողի՝ Բաքվում Խոջալուի իրադարձություններին նվիրված երթին ՌԴ խորհրդարանական պատվիրակության մասնակցության մասին հարցին, ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն այդ միջոցառման համակազմակերպիչը չի եղել:

«Ավելի ճիշտ կլիներ, որ իրենց հարցնեիք, թե ինչպես են իրենք ինքնակազմակերպվել։ ՌԴ ԱԳՆ-ն այդ միջոցառման համակազմակերպիչ չի եղել», - ասել է Զախարովան՝ հորդորելով դիմել երթի մասնակիցներին և անձամբ նրանց ուղղել բոլոր հարցերը։

Նա նշել է նաև, որ ՌԴ-ն «մեծ ջանքեր է գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:

«Արցախյան հակամարտությունը բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան և տառապանքի պատճառ է դարձել՝ և ադրբեջանցիների, և հայերի։ Ռուսաստանը միշտ այն մեծ ողբերգություն է համարել և շարունակում է համարել։ Ինձ թվում է, որ սա հայտնի դիրքորոշում է, սակայն ես կցանկանայի այն վերահաստատել», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է Սումգայիթյան ջարդերի տարելիցին, Արցախյան հիմնահարցին և վերջերս Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստացի որոշ պատգամավորների մասնակցությանը:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---