Կարո Փայլանը գրառում է արել Խոջալուի և Սումգայիթի դեպքերի մասին

Կարո Փայլանը գրառում է  արել Խոջալուի և Սումգայիթի դեպքերի մասին

PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել Խոջալուի իրադարձությունների և Սումգայիթի ջարդերի վերաբերյալ:

«Հիշում ենք 1992 թվականի փետրվարի 26-ին Ղարաբաղի Խոջալուում հարյուրավոր ադրբեջանցիների կոտորածը: Ադրբեջանցի ժողովուրդն արդեն 27 տարի է՝ սպասում է արդարության», - մասնավորապես գրել է նա:

Փայլանը մեկ այլ գրառմամբ անդրադարձել է նաև 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայերի կոտորածին:

«Հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթում հարյուրավոր հայերի կոտորածը: Հայ ժողովուրդն արդեն 31 տարի է՝ սպասում է արդարության», - մասնավորապես գրել է նա:

1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ: Ն պատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից:

Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում:

Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց: Սպանելուց հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում:

Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան բանակային ստորաբաժանումները քայլեր ձեռնարկեցին

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---