Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել

Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են հանդիպել

PanARMENIAN.Net - ՀՀ ու Ադրբեջանի ղեկավարներն ընդունել են ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկը մոտ ապագայում հանդիպում կազմակերպելու վերաբերյալ։

Այս մասին են հայտնում ՄԽ համանախագահները տարածած հայտրարությունում։

Համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) այցելել էին ՀՀ և Ադրբեջան փետրվարին։ Այցի շրջանակում նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, երկու երկրների արտգործնախարարների հետ:

Ըստ հաղորդագրության, երկրների ղեկավարները համանախագահներին պտմել են Դավոսյան համաժողովին իրենց զրույցի մասին, քննարկ իրավիճակը։ Համանախագահները դրական են գնահատել շփման գծում միջադեպերի շարունակական նվազումը: Բացի այդ, նրանք ողջունել են ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ տարածաշրջանում զարգացող քննարկումները:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---