Յունկեր. ՀՀ-ն և ԵՄ-ն դաշնակիցներ են, կօգնենք այնքան, ինչքան ցանկանա (վիդեո)

Յունկեր. ՀՀ-ն և ԵՄ-ն դաշնակիցներ են, կօգնենք այնքան, ինչքան ցանկանա

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Ժան-Կլոդ Յունկերը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում հաղթանակի առթիվ:

«Ձեր ղեկավարած քաղաքական ուժի հաղթանակը լավ նորություն է Հայաստանի համար և մեզ համար: Վարչապետը բարեփոխումները և Եվրոպական միության հետ գործակցությունը դրել է իր օրակարգի կենտրոնում և մենք ողջունում ենք դա: Ինչքան ավելի շատ Հայաստանի Հանրապետությունը բարեփոխվի, այնքան ավելի շատ մենք կաջակցենք ՀՀ-ին և ֆինանսապես, և քաղաքականապես: Հայաստանը և Եվրամիությունը միասին են առաջ քայլում: Ես խոսքս ուղղում եմ հիմնականում ասուլիսի հայ մասնակիցներին՝ մենք դաշնակիցներ ենք և մենք պատրաստ ենք Հայաստանին օգնել այնքան, ինչքան կցանկանա, որ մենք օգնենք», - ասել է եվրոպացի պաշտոնյան:

Նա նշել է, որ ԵՄ-ն Հայաստանին 2017-2020 թվականների համար նախատեսել է 176 մլն եվրոյի աջակցություն տրամադրել մարդու իրավունքների պաշտպանության և հիմնարար բարեփումների համար:

«Բայց ինչպես պարոն վարչապետը բազմաթիվ անգամ նշել է՝ շատ աշխատանք կա անելու՝ հատկապես հակակոռուպցիոն ուղղությամբ և դատական բարեփոխումների ոլորտում: Մենք գիտենք, որ վարչապետն այդ նպատակներին լուրջ է վերաբերվում և նպատակադրված է այդ ուղղությամբ աշխատել: Մենք խոսել ենք նաև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մասին», - ասել է Յունկերը:

Անդրադառնալով ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներում աջակցությանը, Յունկերը հայտնել է, որ վարչապետը մեկ շաբաթ առաջ ԵՄ-ին է ներկայացրել ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրի մասին:

«Մենք եկանք համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ աջակցություն բիզնես հատվածին: Դրա համար մենք արդեն ստեղծել ենք մի արդյունք, այսինքն՝ եվրոպական փողերով տեղական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրո ընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխանակման կուրսի ռիսկերը հանենք մեջտեղից: Սա տնտեսական մասով, բայց տնտեսությունը կարիք ունի գործող ենթակառուցվածքների: Դրա համար կապակցվածությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում և այլն», - եզրափակել է Յունկերը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---