Վարչապետ. Որպեսզի ԵՏՄ-ն կայանա, էներգակիրների գները պետք է մոտ լինեն

Վարչապետ. Որպեսզի ԵՏՄ-ն կայանա, էներգակիրների գները պետք է մոտ լինեն

PanARMENIAN.Net - Ռուսական գազի գնի նվազեցման շուրջ բանակցությունները շարունակվում են: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ հավելելով, որ հուսով է, որ 2019-ին կհաջողվի լուծել այդ հարցը, քանի որ այն կարևոր է ՌԴ հետ երկկողմ հարաբերությունների զարգացման, ինչպես նաև ԵՏՄ համար:

«Չէ որ, ԵՏՄ ստեղծման նպատակը միասնական տնտեսական տարածք ունենալն է: Եվ որպեսզի այդ միասնական տնտեսական տարածքը կայանա, հարկավոր է, որ էներգակիրների գները, որոնք կարևոր մաս են կազմում արտադրանքի իքնարժեքի կառուցվածքում, լինեն հավասար, մոտ լինեն».-ասել է Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի, եթե նույն արտադրանքի ինքնարժեքն էներգակիրների բարձր գների պատճառով Հայաստանում շատ ավելի մեծ լինի, քան, օրինակ, Բելառուսում կամ ՌԴ-ում, դա կհարվածի ԵՏՄ էությանը:

«Այս հարցը մենք քննարկում ենք ոչ միայն մեր ռուս գործընկերների հետ, այլ նաև ԵՏՄ բարձրագույն տնտեսական և միջկառավարական խորհրդների նիստերում, ինչպես նաև այլ ձևաչափերում»,-ասել է վարչապետը:

2018-ի դեկտեմբերի 31-ին ավարտվել է գազի գնի վերաբերյալ գործող պայմանագրի ժամկետը, որից հետո ՌԴ-ն բարձրացրել է գազի գինը սահմանին՝ 1000 խմ գազի դիմաց 150 դոլարից մինչև 165 դոլար:Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարել է, որ 2019 թվականին Հայաստանի սպառողների համար գազի գնի բարձրացում չի լինելու:

Նոյեմբերին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատարԳարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Հայաստանը գազի սակագնի նվազեցման շուրջ բանակցություններ է վարում ռուսական «Գազպրոմ» ընկերության, ինչպես նաև ՌԴ էներգետիկայի նախարարության հետ:Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ պայմանավորվել են վերանայել ՀՀ-ին տրվող գազի սակագինը, ստեղծել համապատասխան հանձնաժողով:

Ընթերցեք նաև.Փաշինյան. Հայաստանի գործողությունները միանգամայն թափանցիկ են ռուս գործընկերների համար

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---