ՄԱԿ զեկույց. ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար

ՄԱԿ զեկույց. ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ թմրանյութերի վերահսկման միջազգային կոմիտեն 2018թ. զեկույց է հրապարակել, որի համաձայն Հայաստանը տարանցիկ երկիր է հարևան Իրանից թմրանյութերի տարհանման համար:

Ըստ զեկույցի, 2017-ին Իրանում 30%-ով աճել է մեթամֆիտամինի առգրավման ծավալը՝ մինչև 2,3 տ, 2016-ի 1,7 տ դիմաց: Հայաստանում ևս մեթամֆիտամինի առգրավման աճ է եղել, որն, ըստ զեկույցի, առավելապես, ներմուծվել է Իրանից:

«Վերջին տարիներին Հայաստանը հայտնում է թմրանյութերի, այդ թվում, կոկաինի, ափիոնի, առգրավման ծավալների աճի մասին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ տարածքն օգտագործվում է տարանցման համար: Չնայած թմրանյութերի օգտագործումը Հայաստանում չափավոր է, սակայն իրական ծավալը դժվար է գնահատել սահմանափակ տվյալների պատճառով»,-ասվում է զեկույցում:

Նշվում է, որ այժմ Հայաստանում տարբեր բարեփոխումներ են իրականացվում, որոնցից ողջունվում են այն փոփոխությունները, որոնք ուղղված են թմրանյութերի և հոգեմետ դեղերի օգտագործումը բժշկական նպատակներով առավել մատչելի դարձնելուն, ինչպես նաև համարժեք պատասխանատվության սահմանմանը թմրանյութերի շրջանառության համար:

2017-ին ՀԱՊԿ անդամ պետությունները երկու ծավալուն համատեղ գործողություն են իրականացրել հակազդելու համար թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և դրա հետ կապված փողերի լվացմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---