Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է Մոսկվա

Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է Մոսկվա

PanARMENIAN.Net - Սիրիայում վիրավորված հայ սակրավորը տեղափոխվել է Մոսկվայի հոսպիտալ: Նրան մարտի 15-ին այցելել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, որը Մոսկվայում է աշխատանքային այցով:

Դավթյանը մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին, հայտնում է ՊՆ հասարակայնության հետ կապերի բաժինը:

Մինչ Մոսկվա տեղափոխվելը հայ սակրավորը բուժում էր ստանում սիրիական հոսպիտալում։

Հայ սակրավորը Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացման ընթացքում ոտնաթաթի շրջանում ականապայթյունային վիրավորում էր ստացել մարտի 7-ին:

Փետրվարի 8-ին Սիրիայի ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր` 83 հոգի) ժամանել է Լաթաքիա քաղաքի «Հմեյմիմ» ավիաբազա:

Փետրվարի 10-ին խումբը տեղակայվել է Հալեպի Մայսալուն թաղամասում գտնվող ՀՀ հումանիտար առաքելության համար նախատեսված ՄՏՎ-ում, որտեղ մինչև փետրվարի 17-ը կազմակերպել են կենցաղային ապահովման խնդիրները և տարածքի պահպանությունը: Համաձայն պլանի` անձնակազմի հետ անցկացվել են մասնագիտական պարապմունքներ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---