Միրզոյան. Վճռական ենք ԵՄ-ի հետ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումները

Միրզոյան. Վճռական ենք ԵՄ-ի հետ խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումները

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մարտի 18-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Բեռլինի խորհրդարանում: Այս մասին հայտնել է խորհրդարանի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարիներ շարունակ ծավալած պայքարը՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության, հանգեցրին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թավշյա, ոչ բռնի հեղափոխության, որն ընթացավ ամբողջապես սահմանադրական ճանապարհով: Այժմ մենք պետք է ամրապնդենք զարգացման ժողովրդավարական մոդելը և զարգացնենք դրա արդյունավետությունը: Այս առումով կարևոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը: Վճռական ենք մեր եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը», - մասնավորապես ասել է ԱԺ նախագահը:

Նա նաև նշել է, որ ՀՀ-ն բարձր է գնահատում նաև Գերմանիայի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում և աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում:

«Մեր երկու երկրի միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնվող փոխգործակցությունը, տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացումը համագործակցության հետագա խորացման խոսուն վկայությունն են: Հայ-գերմանական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ դեր կարող են ստանձնել երկու երկրների մայրաքաղաքները: Մեծարգո տիկին Շմիդ, հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում, մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ Ձեր բարդ եւ պատասխանատու գործունեության ընթացքում` ի բարօրություն Բեռլինի քաղաքացիների», - ասել է ՀՀ ԱԺ նախագահը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---