Փաշինյան. $2.7 միլիարդի 89 ներդրումային ծրագիր կա19 մարտի 2019 - 12:48 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում ասուլիսի ընթացքում հայտարարել է, որ Հայաստանում ներկա պահին 89 ներդրումային ծրագիր կա՝ $2.7 մլրդ ծավալով: «Այդ ծրագերից 42-ը՝ $774 մլն ծավալով, գտնվում են իրականացման տարբեր փուլերում», - ասել է Նիկոլ Փաշինյանը: 2019-ի փետրվարին 2018-ի նկատմամբ Հայաստանում հիփոթեքային վարկավորման ծավալը աճել է 100%-ով: «Մեր կառավարության կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում աճը կազմել է 145 տոկոս, ու այսօրվա դրությամբ, երկրում վարկավորման ծավալը աճել է 30%-ով ու մասնագետների գնահատմամբ սա ահռելի աճ է», - ասել է նա: 2019 թվականի փետրվարին 2018 թվականի նույն ամսվա համեմատ 145%-ով աճել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում հատկացվող վարկերի ծավալը։ Ընթացիկ տարվա հունվարին նախորդ հունվարի համեմատ այդ աճը կազմել է 131%։ 2018 թվականի նոյեմբերին 2017 թվականի նույն ամսվա նկատմամբ վարկերի ծավալը աճել է 41%-ով, դեկտեմբերին՝ 2017-ի նույն ամսվա նկատմամբ՝ 85%-ով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը Ազգային տաղավարի համադրողն է ԳԱԿ ցուցադրությունների գծով տնօրեն Արմեն Եսայանցը Շոլց․ ՀՀ և Ադրբեջանի միջև կարգավորման շանսերը բարձր են ավելի, քան երբևէ Նա նշել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից Պետել․ ԼՂ–ում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է «Ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է նա |