«Լիդիանը» դեմ է Ամուլսարի հանքի ազդեցության մասով 3-րդ աուդիտին![]() 20 մարտի 2019 - 11:14 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սկսել է «Ամուլսար Գոլդ» նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատումը («երրորդ աուդիտ»): Այդ մասին հայտնել է Lydian International Limited ընկերությունը: 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հանձնարարել էր գնահատել «Ամուլսար Գոլդ» նախագծի հնարավոր հետևանքները ջրային ռեսուրսների վրա: Այժմ այդ աշխատանքներին կավելանան նաև «Շրջակա միջավայրի և սոցիալական ոլորտի վրա ընկերության ազդեցության գնահատումը» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» («ՇՄԱԳ») վերլուծությունները: Գնահատումը կանցկացնի Earth Link Advanced Resources Development ընկերությունը: Ակնկալվում է, որ այն կտևի 12-16 շաբաթ: «Մենք գործակցել են պետական աուդիտի երկու նախկին ներկայացուցիչների հետ և կգործակցենք նաև ELARD –ի հետ: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք գործակցությունը Հայաստանի կառավարության հետ օրենքի գերակայության ապահովման համար, որպեսզի «Լիդիանին» թույլատրվի շարունակել Ամուլսարում շինարարությունը և բնապահպանական միջոցառումները «երրորդ աուդիտի» հետ միաժամանակ: Չնայած մեր բոլոր ջանքերին՝ «Լիդիանին» թույլ չեն տալիս վերականգնել շինարարական աշխատանքները»,- հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Քարելոն՝ հավելելով, որ դեմ են երրորդ աուդիտին: Ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի կառավարությունը հատկացրել էր $396,900` «Երրորդ աուդիտը» ֆինանսավորելու նպատակով: Ավելի վաղ «Լիդիանը» սպառնացել էր արբիտրաժ դիմել ՀՀ դեմ հայցով: Ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն՝ ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և ՀՀ կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |