«Լիդիանը» դեմ է Ամուլսարի հանքի ազդեցության մասով 3-րդ աուդիտին

«Լիդիանը» դեմ է Ամուլսարի հանքի ազդեցության մասով 3-րդ աուդիտին

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը սկսել է «Ամուլսար Գոլդ» նախագծի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության անկախ գնահատումը («երրորդ աուդիտ»): Այդ մասին հայտնել է Lydian International Limited ընկերությունը:

2018 թվականի սեպտեմբերին Հայաստանի կառավարությունը հանձնարարել էր գնահատել «Ամուլսար Գոլդ» նախագծի հնարավոր հետևանքները ջրային ռեսուրսների վրա: Այժմ այդ աշխատանքներին կավելանան նաև «Շրջակա միջավայրի և սոցիալական ոլորտի վրա ընկերության ազդեցության գնահատումը» և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը» («ՇՄԱԳ») վերլուծությունները:

Գնահատումը կանցկացնի Earth Link Advanced Resources Development ընկերությունը: Ակնկալվում է, որ այն կտևի 12-16 շաբաթ:

«Մենք գործակցել են պետական աուդիտի երկու նախկին ներկայացուցիչների հետ և կգործակցենք նաև ELARD –ի հետ: Այդուհանդերձ, մենք շարունակում ենք գործակցությունը Հայաստանի կառավարության հետ օրենքի գերակայության ապահովման համար, որպեսզի «Լիդիանին» թույլատրվի շարունակել Ամուլսարում շինարարությունը և բնապահպանական միջոցառումները «երրորդ աուդիտի» հետ միաժամանակ: Չնայած մեր բոլոր ջանքերին՝ «Լիդիանին» թույլ չեն տալիս վերականգնել շինարարական աշխատանքները»,- հայտարարել է ընկերության նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Ժոաո Քարելոն՝ հավելելով, որ դեմ են երրորդ աուդիտին:

Ընթացիկ տարվա փետրվարին Հայաստանի կառավարությունը հատկացրել էր $396,900` «Երրորդ աուդիտը» ֆինանսավորելու նպատակով:

Ավելի վաղ «Լիդիանը» սպառնացել էր արբիտրաժ դիմել ՀՀ դեմ հայցով:

Ընկերությունը հայտարարել է, որ Ամուլսարի ոսկու ծրագրի ճանապարհների շարունակական շրջափակման կապակցությամբ Lydian UK Corporation Limited (Lydian UK) և Lydian Canada Ventures Corporation (Lydian Canada)-ն՝ ընկերության դուստր կազմակերպությունները պաշտոնապես տեղյակ են պահել ՀՀ կառավարությանը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1996թ. հուլիսի 11-ից) և Կանադայի կառավարության և ՀՀ կառավարության միջև Ներդրումների խրախուսման և պաշտպանության պայմանագրի (ուժի մեջ է 1999 թ. մարտի 29-ից) շրջանակներում ՀՀ կառավարության հետ վեճերի առկայության մասին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---