Ալիևին «մեղադրում են» Փաշինյանին նմանակելու մեջ

Ալիևին «մեղադրում են» Փաշինյանին նմանակելու մեջ

PanARMENIAN.Net - Մարտի 19-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տիկնոջ հետ մասնակցել է Նովրուզի կապակցությամբ Բաքվում կազմակերպված ժողովրդական տոնախմբությանը՝ լուսանկարվելով անցորդների հետ:

Լուսանկարների և տեսանյութերի հրապարակումից հետո համացանցի օգտատերերից շատերը նշել են Ադրբեջանի նախագահի վարքագծի նմանությունը ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ, գրում է Rusarminfo-ն:

Օգտատերերը «մեղադրել են» Ալիևին Փաշինյանի գործողությունները նմանակելու մեջ՝ նշելով, որ համատեղ լուսանկարները քաղաքացիների, մասնավորապես, երեխաների հետ, նախկինում հատուկ չեն եղել Ալիևների ընտանիքին:

Փորձագետները նշում են, որ հեղափոխությունը Հայաստանում և դրանից հետո տարածում ստացած որոշ երևույթներ ազդեցություն են գործել ոչ միայն երկրի ներսում, որտեղ տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ սկսեցին «ուղիղ եթեր» դուրս գալ Փաշինյանի օրինակով, այլ նաև հարևան Ադրբեջանի վրա:

Ավելի վաղ BBC-ին հոդված էր հրապարակել Ադրբեջանում վերջին շրջանում կատարվող փոփոխությունների մասին, որտեղ նկատելի է Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխության ազդեցությունը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---