Արամ Ա-ն կվերաօծի Հալեպի Քառասուն նահատակների եկեղեցին

Արամ Ա-ն կվերաօծի Հալեպի Քառասուն նահատակների եկեղեցին

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը կմեկնի Սիրիա, Հալեպ: Մարտի 30-ին նա վերաօծելու է Հալեպի Սրբոց Քառասնից Մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին: Այդ մասին կաթողիկոսը հայտարարել է Անթիլիասի Մայր տաճարում, ասվում է Կիլիկիո կաթողիկոսարանի ֆեյսբուքյան էջում:

Հալեպի 40 նահատակների մայր տաճարը 2015-ի ապրիլին պայթեցրել էին «Իսլամական պետության» գրոհայինները:

Քառասուն նահատակների եկեղեցին կառուցվել է XV դարի սկզբին, տուժել բազում արշավանքներից ու պատերազմներից, բայց ամեն անգամ վերականգնվել է ամբողջ աշխարհով մեկ սփռված հայության ջանքերով: Հալեպի ազատագրումից հետո եկեղեցին չի գործում, քանի որ տուժել է արկակոծություններից և պայթյուններից: Ամբողջ աշխարհի հայերը դրամահավաք են կատարել Սիրիայի ամենագեղեցիկ եկեղեցիներից մեկը վերականգնելու համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---