Ալիև. Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը

Ալիև. Պատերազմը դեռ չի ավարտվել, ավարտվել է առաջին փուլը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մարտի 29-ին Վիեննայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը կարևոր էր, այդ թվում, այն պատճառով, որ հաստատվեց բանակցությունների գործող ձևաչափը: Այդ մասին Ալիևն ասել է Ադրբեջանի ՊՆ հատուկ նշանակության ուժերի զորամաս այցի ժամանակ:

Նա հայտարարել է նաև, որ «Հայաստանի հետ պատերազմը չի ավարտվել, ավարտվել է միայն առաջին փուլը», հայտնում է Intefax.az-ը:

Ալիևը ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշման փոփոխություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի եղել՝ «հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում, իսկ բանակցությունների նպատակն է՝ «ազատագրել ադրբեջանական տարածքները»:

«Սա հակամարտություն է Հայաստանի և Ադրբեջանի միջև: Բանակցությունները պետք է անցկացվեն և անցկացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև», - ասել է Ալիևը:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Նյու Յորքում հայ համայնքի հետ հանդիպմանը հայտարարել է, որ տարածքներ՝ անվտանգության դիմաց ձևաչափ չի լինելու:«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ՝ այդ ձևաչափը՝ տարածքներ խաղաղության դիմաց, ես այսօր վերաձևակերպել եմ հակառակը․ նոր պատերազմ՝ նոր տարածքներ։ Ոչ մի բան չի զիջվելու, հնարավոր են կոմպրոմիսներ»,-ասել է նախարարը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարությանը, ասել է. «Եթե Դավիթ Տոնոյանն այլ հայտարարություն աներ, ես նրան կազատեի նախարարի պաշտոնից։ Ինչ է ասել նախարարը, նա ասել է՝ եթե հանկարծ պատերազմ լինի մեր ձգտումը պետք է լինի այդ պատերազմը հաղթել։ Եթե պաշտպանության նախարարը որևէ այլ բան մտածի, ինքը պետք է պաշտպանության նախարար չաշխատի։ Սա որևէ կերպ ստվեր չի գցում կարգավորման խաղաղ գործընթացի վրա, ընդհակառակը, շեշտում է խաղաղ կարգավորման գործընթացի կարևորությունը», - ասել է Նիկոլ Փաշինյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---