Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել Ադրբեջանի կանանց միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում կոչ է արել Ադրբեջանի կանանց միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և « City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանն ԱՄՆ Կոնգրեսում խոսել է «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության մասին:

Նա ասել է, որ «Կանայք հանուն խաղաղության» արշավի նպատակն է միավորել Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերի կանանց, որպեսզի մերժեն պատերազմն ու միավորեն իրենց ջանքերը խնայելու մարդկային կյանքեր հակամարտության բոլորի կողմերի համար: Իսկ վերջնական նպատակն է ստեղծել կանանց համաշխարհային ցանց հանուն Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև աշխարհի այլ թեժ կետերում խաղաղության հաստատման համար:

«Որպես կին և որպես մայր՝ ես հավատացած եմ, որ առավել արժեքավոր բանն աշխարհում մարդկային կյանքն է: Ես իսկապես հույս ունեմ, որ այս նախաձեռնությունը կվերածվի հանուն խաղաղության հզոր շարժման հակամարտության բոլոր կողմերի հասարակություններում: Ուստի ես դիմում եմ այս պատվավոր լսարանի բոլոր նշանավոր կանանց` միանալ մեր` հանուն խաղաղության նախաձեռնությանը և օգնել բացել ամուր փակված հույսի դռները: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կանանց և մայրերին նույնպես միանալ այս արշավին և նույն կոչը հղել իրենց երկրում որոշում կայացնողներին: Հուսով եմ, որ բոլոր այն ծրագրերը, որոնք ես մտադիր եմ ներկայացնել ԱՄՆ ուղևորության արդյունքում, կարժանանան մեծ ուշադրության և կունենան մեծ ներգրավվածություն, ինչը կնպաստի մեր առաքելության հաջող իրականացմանը:», - ասել է Աննա Հակոբյանը:

Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան զինվորականների հետ հանդիպմանը հայտարարել է, որՂարաբաղում ծածանվելու է Ադրբեջանի դրոշը:

Ավելի վաղ Աննա Հակոբյանը հայտարարել էր, որ որոշել է ժամանակավորապես դադարեցնել նախաձեռնությունը` նշելով, որ այն շատ ավելի մեծ հետաքրքրություն առաջացրեց, քան ինքը սպասում էր։«Դրական է արձագանքը և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս, բայց քանի որ շատ մեծ ռեզոնանս առաջացրեց, որոշեցի պաուզա վերցնել, որ հետագա քայլերը մանրակրկիտ մտածեմ», - ասել էր Հակոբյանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---