ԱԳ նախարարը պաշտոնական այցով Ռուանդա կմեկնի

ԱԳ նախարարը  պաշտոնական այցով Ռուանդա կմեկնի

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարը Զոհրաբ Մնացականյանը պաշտոնական այցով կմեկնի Ռուանդա, հայտնել է ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը:

ԱԳ նախարարը որպես բանախոս ելույթ է ունենալու Կիգալիում կայանալիք «Կվիբուկա 25» միջազգային վեհաժողովին, մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-րդ տարելիցին նվիրված պաշտոնական միջոցառումներին:

Նախատեսված են ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումները Ռուանդայի նախագահի, խորհրդարանի ղեկավարի, ԱԳ նախարարի և մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Այցի շրջանակում նախարար Մնացականյանը այցելելու է Smart Africa կենտրոն:

Ավելի վաղ Զոհրաբ Մնացականյանը մեկնել է Եթովպիա, որտեղ հանդիպել է նախագահ Սահլե-Վորկ Զևդեի հետ: Նա նա ասել է, որ Հայաստանի արտաքին քաղաքական կարևոր առաջնահերթություններից է աֆրիկյան մայրցամաքի երկրներ հետ հարաբերությունների ընդլայնումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---