Մամեդյարով. Մնացականյանի հետ կհանդիպենք Մոսկվայում, Լավրովի մասնակցությամբ 6 ապրիլի 2019 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը կանցնի Մոսկվայում, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի մասնակցությամբ: Այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն ասել է «Մոսկվա-Բաքու»-ին, հայտնում է Haqqin.az-ը: «Առաջիկայում, մենք արդեն պայմանավորվել ենք, կհայտարարվի ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանիպման մասին: Կարծում եմ, Սերգեյ Լավրովը նույնպես կմասնակցի»,-ասել է Մամեդյարովը: Նա հավելել է, որ հարկավոր է առաջխաղացման հասնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Ընդհանուր ընկալում կա, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում հարկավոր է առաջ շարժվել, այլ կերպ այլևս հնարավոր չէ»,-ասել է նախարարը: Ըստ Մամեդյարովի, նախօրեին Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ նիստից հետո Սերգեյ Լավրովի հետ կայացած հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Բաքուն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններում պատրաստ է քննարկել «ցանկացած առաջարկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:Ըստ նրա, ՀՀ և Ադրբեջանի ղեիկավաներ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Վիեննայում մարտի 29-ին «3+2» ձևաչափով քննարկել են հումանիտար բնույթի հարցեր: «Այդ ուղղությամբ Ադրբեջանն ու Հայաստանը կարող են շփման կետեր գտնել»,-ասել է նա: Հղումներ թեմայով. Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |