Ցեղասպանության մասին բանաձև՝ Իտալիայի խորհրդարանում. Թուրքիան դժգոհ է

Ցեղասպանության մասին բանաձև՝ Իտալիայի խորհրդարանում. Թուրքիան դժգոհ է

PanARMENIAN.Net - Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում սկսվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթղթի քննարկումը: Եթե փաստաթուղթն ընդունվի, Իտալիայի կառավարությունը պարտավոր կլինի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և գնահատական տալ 1915-ի իրադարձություններին, գրում է Repubblica իտալական պարբերականը:

Նշվում է, որ Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի նախաձեռնությունը հարուցել է թուրքական կողմի դժգոհությունը, որի առնչությամբ Թուրքիայում Իտալիայի դեսպանը կանչվել է երկրի ԱԳՆ:

Ըստ իտալացի խորհրդարանականների, Հայոց ցեղասպանությունը ճանաչող փաստաթուղթը կոչված է հավերժացնելու մարդկության դեմ XX դարի առաջին ոճրագործության զոհերի հիշատակը և խթանելու երկխոսությունը հայ և թուրք ժողովրդների միջև:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---