Ցեմենտի ներկրման տուրքի սահմանման արդյուքնում 1 տարում բյուջեն 4 մլրդ դրամի եկամուտ կարող է ապահովել

Ցեմենտի ներկրման  տուրքի սահմանման արդյուքնում 1 տարում բյուջեն 4 մլրդ դրամի եկամուտ կարող  է ապահովել

PanARMENIAN.Net - ԱԺ-ում Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկմանը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է, որ նախատեսվում է ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար սահմանել 22,000 դրամ պետական տուրք:

Նախագծի հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանն ասել է, որ եթե 2019-ին ցեմենտի ներմուծման ծավալը պահպանվի, ապա սահմանվող մաքսատուրքի մասով մեկ տարում պետական բյուջեին կունենա 4 մլրդ դրամի մուտք:

Պատգամավորը հայտբնել է նաև, որ 2018-ին ՀՀ-ում երեք ցեմենտ արտադրողը միասին մուծել են 3.3 մլրդ դրամի հարկ է վճարել:

«Այս պահին Հայաստանում գործում է ցեմենտ արտադրող 3 հիմնական մեծ գործարան՝ «ԱրարատիՑեմենտը», Հրազդանի և Երևանի գործարանները: Վերջինս աշխատում է ներմուծվող հումքով, իսկ մյուս երկուսը ունեն իրենց սեփական հումքը։ Ըստ այդմ՝ առաջարկում են հետևալ գները մեկ տոննա ցեմենտի դիմաց․ «ԱրարատիՑեմենտը»՝ 40.000 դրամ, Երևանի գործարանը՝ 41.000 դրամ, Հրազդանի գործարանը՝ 48.000 դրամ։ Հեղափոխությունից հետո հայկական շուկա է ներմուծվել նաև իրանական ցեմենտ, որը սահմանի վրա ավելի էժան էր և արժեր 8-10 հազար դրամ, այսինքն՝ հայկական ցեմենտից 4 անգամ ավելի մատչելի, և նույնիսկ հարկվելուց հետո արժեքը չէր գերազանցում 13.000 դրամը», - հայտնել է պատգամավորը:

Նա նշել է, որ եթե ՊԵԿ-ը, կառավարությունը քայլեր չձեռնարկեին, Հայաստանի 3 գործարանն էլ կփակվեին։

«Այսպիսով՝ ՊԵԿ-ը ներմուծվող ցեմենտի վրա սահմանում է հսկիչ գին՝ 100.000 դրամի չափով, որի հարկերը ենթադրում են 32.000 դրամ և գումարվելով իրանական 10.000 դրամանոց ցեմետին՝ գալիս հավասարվում էր հայկական տեղական ցեմենտին, ինչը կանխեց ցեմենտի մեծաքանակ ներմուծումը։ Սրանով հանդերձ՝ 2018-ին ցեմենտ Հայաստան ներմուծվել է 25 տոկոսով, մնացած 75 տոկոսն ապահովել են տեղական արտադրողները։ Այս քայլից հետո Հայաստանում ցեմենտի գները նվազեցին 10 .000 դրամով, և նվազեցին ոչ թե ՀՀ-ում ցեմենտ արտադրողների բարի կամքի արդյունքում, այլ կառավարության և վարչապետի վարած քաղաքականության արդյունքում, որի արդյունքում առաջացավ բնական մրցակցություն՝ տեղական և իրանական ցեմենտ արտադրողների միջև։ Այսինքն՝ հեղափոխությունից հետո Հայաստանում ունենք 10.000 դրամով ավելի մատչելի ցեմենտ, քան ունեինք մինչև հեղափոխությունը»,-ասել է Հայկ Սարգսյանը։

Ընթերցեք նաև՝ ««Իմ քայլի» պատգամավորի ակնարկը ԲՀԿ-ին. «Ժողովրդի հետ, ժողովրդի համար»-ը դարձրել եք «ժողովրդի միջոցով»:

Ավելի վաղ Գագիկ Ծառուկյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ գործարանի աշխատակիցներին կրճատելու «հիմնական պատճառը ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դիրքորոշումն է», որով կլինկերը՝ ցեմենտի ամենաթանկ հումքը, ազատվում է մաքսատուրքից: Նա նշել է, որ ՀՀ կառավարությունը տեղական արտադրողի համար մրցակցային պայմաններ ապահովելու համար Իրանից ներկրվող ցեմենտի վրա մաքսատուրք է սահմանել, բայց կլինկերի ներկրման մաքսատուրքը վերացնելու որոշում կա, ինչը ձեռնառու չէ «ԱրարատՑեմենտին»: Գործարանի ղեկավարությունն ասել է, որ ցեմենտ արտադրելու փոխարեն, նրանք էլ կներկրեն կլինկեր և դրանից կստանան ցեմենտ:

«Գաջ» ՓԲԸ-ն իր հերթին մեղադրել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «ԱրարատՑեմենտ» գործարանին՝ մրցակից ընկերություններին շանտաժով շուկայից դուրս մղելու համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---