Փաշինյան. Հայաստանում պետական խորհրդանիշները կայացած չեն20 ապրիլի 2019 - 10:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայաստանում պետական խորհրդանիշները կայացած չեն: Նա հավելել է, որ դրանից են բխում շատ գործողություններ՝ պատասխանելով ավտոմաքսատան աշխատողին աշխատանքից հեռացնելու մասին օգտատերերից մեկի հարցին:«Դրոշի հետ կապված միջադեպն ու հետագա քննարկումները վկայում են, որ, երկրում «պետական սիմվոլները կայացած չեն, և դրանից բխում են շատ գործողություններ»,-ասել է նա։ Վարչապետն իր արձագանքը ճիշտ է համարում. «Շատ եմ վերլուծել այդ օրվա գործողություններս և պետք է խոստովանեմ, որ ես համարում եմ, որ ճիշտ ռեակցիա եմ տվել:Նա, ով անարգում է քաղաքացուն, անարգում է նաև դրոշը, ով անարգում է դրոշը, անարգում է նաև քաղաքացուն»։ Փաշինյաննը հավելել է ո, հավանաբար, բոլոր պաշտոնյաները «հասկացել են ուղերձը»։ Ապրիլի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ժամանակ, աշխատասենյակներից մեկում տեսնելով, որ դրոշն անկյունում է դրված, զայրացել է և հանձնարարել հեռացնել աշխատանքից այդ աշխատասենյակի բոլոր աշխատողներին: «Սա խայտառակ, կեղտոտ վիճակ է: Սա վերաբերմունք է մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք»,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:Իրավապաշտպաններից շատերը քննադատեցին վարչապետին այդ որոշման համար, քանի որ ըստ օրենքի նա իրավունք չունի ազատել ծառայողին աշխատանքից: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում |