Փաշինյան. Այո, ՌԴ էլիտայում կա խնդիր Հայաստանում տեղի ունեցածի հետ

Փաշինյան. Այո, ՌԴ էլիտայում կա խնդիր Հայաստանում տեղի ունեցածի հետ

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը CivilNet-ի հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքական վերնախավում «խնդիր կա այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում»:

Նա նշել է, որ անվստահություն կա այն մարդկանց հանդեպ, որոնք մինչև Թավշյա հեղափոխությունը եղել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ և ֆինանսավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից։

Փաշինյանն իր ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հարաբերությունները գնահատել է «շատ լավ»:

«Առհասարակ հարաբերությունների երկու հարթություն կա. կան իմ և Պուտինի անձնական շփումը և հարաբերությունները, և կան ինստիտուտների միջև հարաբերություններ: Ուզում եմ շատ պարզ խոսել՝ այո, Ռուսաստանի էլիտայում կա խնդիր այն ամեն ինչի հետ, ինչ տեղի է ունեցել Հայաստանում՝ ժողովրդական հեղափոխություն և ժողովրդական հեղափոխության միջոցով իշխանության եկած մարդիկ։ Եվ ովքեր են այդ մարդիկ։ Նրանք այն մարդիկ են, որոնք նախկինում եղել են քաղաքական ընդդիմություն, քաղաքական ակտիվիստներ։ Եվ մենք գիտենք, որ այն մարդիկ, որոնք որոշակի սկզբունքներ են ունեցել, չեն ուզեցել նախկին իշխանությունների հետ գործակցել, և շատ դեպքերում ստիպված են եղել հասարակական սեկտորում տեղավորվել։ Այդ հասարակական սեկտորը շատ դեպքերում ֆինանսավորվել է միջազգային կազմակերպությունների կողմից, նաև այնպիսի միջազգային կազմակերպությունների կողմից, որոնք լավ չեն ընկալվում Ռուսաստանում և նախկին խորհրդային տարածքում», - մանրամասնել է ՀՀ վարչապետը:

Նա նշել է, որ հենց այս պատճառով որոշ պաշտոնյաների նկատմամբ Ռուսաստանում անվստահություն է ձևավորվել, որը, ըստ Փաշինյանի, ժամանակի ընթացքում կհաղթահարվի:

«Եվ ահա այս փաստի բերումով շատ դեպքերում մենք տեսնում ենք անվստահություն, և ես համոզված եմ, որ այդ անվստահությունը ժամանակի բերումով կհաղթահարվի։ Ես չեմ կարծում, թե ինձ հետ կապված այդպիսի հարցեր կան Ռուսաստանում։ Բայց քանի դեռ այդ ինստիտուտները բավարար չափով իրար հետ չեն շփվել և չեն համոզվել, որ գործ ունեն սուվերեն ինքնիշխան երկրի ինքնիշխան պաշտոնյաների հետ, այդ հարցերը կան, կծագեն։ Ես ողբերգություն չեմ տեսնում»,- ասել է նա:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---