Ստամբուլում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունն արգելել են

Ստամբուլում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունն արգելել են

PanARMENIAN.Net - Ստամբուլի նահանգապետարանը չի թույլատրել Սուլթանահմետ հրապարակում ապրիլի 24-ին նախատեսված` Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողության անցկացումը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ միջոցառումն անցկացվելու է ժամը 12-ին Սուլթանահմեթ հրապարակում գտնվող Թուրքական և իսլամական արվեստի թանգարանի շենքի առջև: Ըստ հայտարարության՝ 1915թ այդ շենքը բանտ է եղել և Ստամբուլի հայերը մինչև աքսորվելը պահվել են այնտեղ:

Մարդու իրավունքների պաշտպանի` Ստամբուլի գրասենյակի ռասիզմի և խտրականության դեմ հանձնաժողովը Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Սուլթանահմետ հրապարակում պետք է արարողություն կազմակերպեր: Ոստիկանությունը ցույցի մասնակիցներին, որոնց թվում էր նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, զգուշացրել է, որ նահանգապետարանը չի թույլատրում ցույցերի անցկացումը, հայտնում է Yerkir.am-ը gazeteduvar.com.tr կայքի վրա հղումով:

Ֆրանսիայից եկած պատգամավորներն ու Փայլանը լքել են հրապարակը և մոտակա ժամերին հայտարարություն կանեն:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ Թուրքիայի Ստամբուլ քաղաքում ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված 2 միջոցառում կանցկացվի:

Ընթերցեք նաև.Թուրք ազգայնական գործիչ. Հայոց ցեղասպանություն չկա, բայց չի նշանակում, որ չի էլ լինելու

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---