ՀՀ նախագահը Մատենադարանի տնօրենի հետ քննարկել է ինստիտուտի հեռանկարային զարգացումը26 ապրիլի 2019 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ ապրիլի 25-ին այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ՝ Մատենադարան և հանդիպել տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ: Զրուցակիցները խոսել են Մատենադարանի կողմից իրականացվող ծրագրերի և հետագա նախագծերի մասին, քննարկել Մատենադարանի հեռանկարային զարգացման և միջազգային համագործակցության մի շարք հարցեր, հայտնում է նախագահի մամուլի գրասենյակը։ Հանրապետության նախագահը նշել է, որ արտերկրյա այցերին միջազգային կազմակերպությունների ու պետության ղեկավարների հետ հանդիպման շրջանակում պարբերաբար ներկայացրել է Մատենադարանի գործունեությունն ու կառույցի մեծ ներուժը՝ դառնալու հնագույն ձեռագրերի ուսումնասիրման, պահպանման, վերականգնման, գնահատման, ինչպես նաև մասնագետների վերապատրաստման տարածաշրջանային կենտրոն: Կողմերն ընդգծել են նաև, որ հնագույն ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը լավագույն վայրը կարող է լինել օտարերկրացի մասնագետների վերապատրաստման, գիտահետազոտական ուսումնասիրությունների իրականացման համար: Խոսվել է տարբեր երկրներում, ինչպես օրինակ Իրաքում և Սիրիայում պատերազմի հետևանքով վնասված հին ձեռագրերը Մատենադարան բերելու և վերականգնելու հնարավորության մասին: Այցի ավարտին նախագահ Սարգսյանն այցելել է Մատենադարանում գործող «Փոքրիկ ծաղկողներ» մանկապատանեկան կրթական ծրագրի մասնակիցներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |