Etheria Magazine. «Հայաստան. 10 վայր Եդեմական այգում»

Etheria Magazine. «Հայաստան. 10 վայր Եդեմական այգում»

PanARMENIAN.Net - Իսպանական Etheria Magazine հանդեսն իր կայքում հոդված է հրապարակել Հայաստանում հանգստի և տեսարժան վայրերի մասին: Հոդվածը վերնագրված է «Հայաստան. 10 վայր Եդեմական այգում»:

Հոդվածի հեղինակներն են ճանապարհորդ լուսանկարիչներ Խուան Կարլոս Մունյեսն ու Մար Ռամիրեսը, որոնք ներկայացնում են Հայաստանի բնությունն ու պատմամշակութային վայրերը յուրաքանչյուրի մասին կրճատ տեղեկատվություն ներկայացնելով:

«Եթե դրախտն եք որոնում, ապա պետք է Հայաստան մեկնեք: Ճանապարհները ձեզ կբերեն Եվրոպայի և Ասիայի միջև երևակայական սահմանին, որտեղ ասում են, եղել է Ատվածային Եդեմական այգին: Հենց այստեղ կարելի է տեսնել աշխարհի հնագույն քաղաքակրթություններից մեկի ակունքները»,-ասվում է հոդվածում:

Հայաստանի «աներևակայելի» վայրերի 10-յակում հեղինակներն ընդգրկել են՝ Զվարթնոցը, Գառնին, Գեղարդը, Խոր Վիրապն ու Արարատ լեռը, Հանրապետության հրապարակը, Կասկադը և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը Երևանում,ինչպես նաև մի քանի այլ վայր:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---