ՀՀ-ի և Չիլիի դիվանագիտական անձնագիր ունեցողներին վիզա պետք չի լինի

ՀՀ-ի և Չիլիի դիվանագիտական անձնագիր ունեցողներին վիզա պետք չի լինի

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության մայիսի 10-ի նիստում ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չիլիի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր ունեցող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2015 թվականի ապրիլի 14-ին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձև:

2016-ի մայիսին Չիլիի Կոնգրեսի պատգամավորների պալատն ընդունել է բանաձեւ, որը դատապարտում էր ապրիլի 1-2-ը Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ իրագործված ադրբեջանական ագրեսիան և կոչ անում դադարեցնել այն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---