Ղրիմի ափերի մոտ 100 տարի առաջ խորտակված նավում, ենթադրաբար, Այվազովսկու նկարներ կան![]() 11 մայիսի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի ափերի մոտ 100 տարի առաջ խորտակված «Գեներալ Կոցեբու» նավում ենթադրաբար մեծն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու նկարներ կան: Կտավները հայտնաբերել են «Նեպտուն» ստորջրյա գիտարշավի անդամ դայվերները: Նրանք հայտնաբերել են ավելի քան 10 կտավի հտվածներ: Նավը խորտակվել է 1895-ին, այն գտնվում է 40 մ խորության վրա Ղրիմի թերակղու արևմտյան հատվածում, Թարխանկուտ հրվանդանից 12 մղոն հեռավորության վրա: Ինչպես հայտնել է «Նեպտուն» գիտարշավի ղեկավար Ռոման Դունաևը, արժեքավոր կտավները գուցե հնարավոր չլինի փրկել: Նավի վերհանման աշխատանքները կասեցվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Մեծ է հավանականությունը, որ վերհանման ընթացքում կտավները կարող են վնասվել: Թեև դրանք պահպանելու շանս միշտ կա»,-ասելէ Դունաևը՝ հավելելով, որ նկարների հեղինակը դեռ հաստատված չէ: Արվեստի նմուշները վեր հանելու համար հարկ կլինի բարդ աշխատանքներ կատարել: «Մեծ ծավալների աշխատանքներ կպահանջվեն: Հարկ կլինի նկարները հանել տիղմի 2 մ շերտի տակից, հանել նավամբարից, այդ դեպքում կբացվի պատը, որի վրա երևում են նկարները»,-ասել է Դունաևը: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է մոտ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |