Վարչապետ. Մտադիր ենք 5 տարում ՀՀ երեխաների 70%-ին մանկապարտեզով ապահովել

Վարչապետ. Մտադիր ենք 5 տարում ՀՀ  երեխաների 70%-ին մանկապարտեզով ապահովել

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Իմ քայլը» հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում հայտարարել է, որ առաջիկա 5 տարում Հայաստանի երեխաների առնվազն 70%-ը կապահովվի նախակրթարաններով։

«Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագրում կետ կա, որտեղ արձանագրված է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում մենք պետք է հանրապետության երեխաների առնվազն 70 տոկոսին ապահովենք նախակրթարաններով»,- ասել է Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Հայաստանի անկախացումից հետո Երևանի կենտրոնում փակվել է 14 մանկապարտեզ. դրանց տարածքները մասնավորեցվել են նախկին պաշտոնյաների կողմից:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն՝ Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 70 տոկոսը մանկապարտեզ չի հաճախում։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---