Երևանն ամենամատչելի ուղղությունն է ռուս զբոսաշրջիկների համար

Երևանն ամենամատչելի ուղղությունն է ռուս զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - Ավիատոմսերի ամրագրման Biletix առցանց ամրագրման ծառայությունը վերլուծել է ավիաթռիչքների արժեքն ամառային ամիսներին և կազմել է ամենաէժան ուղղությունների ցանկը: Պարզվել է, որ ռուսաստանցի զբոսաշրջիկների համար ամենամատչելի ուղղությունը Երևանն է:

Վարկանիշը կազմելու համար մասնագետներն ուսումնասիրել են ամռան ամիսների համար հունվարից մինչև ապրիլ ձեռք բերված ավիատոմսերի գները: Դոնի Ռոստովից Երևան ամենաէժան տոմսը 6331 ռուբլի է, Կրասնոդարից դեպի Երևան՝ 7131, իսկ Մոսկվայից Երևան թռիչքը կարժենա 10735 ռուբլի, հայտնում է Lenta.ru-ն:

Ռուսների համար ամենաէժան ուղղությունների ցանկում են նաև Բելառուսի մայրաքաղաք Մինսկը և Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---