Սիրիայում հրթիռակոծությունից հայ երեխա է զոհվել

Սիրիայում հրթիռակոծությունից հայ երեխա է զոհվել

PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին հթիռակոծվել է սիրիական Համայի արվարձանում գտնվող Սկիլբիա գյուղը՝ զոհվել է 5-10 տարեկան 4 երեխա, վիրավորվել են տասնյակ քաղաքացիներ։

Զոհված երեխաների թվում է նաև Ջեսիկա Հարությունի Սեմերճյանը, հայտնում է «Գանձասարի» ֆեյսբուքյան էջը սիրիական ՍԱՆԱ պաշտոնական լրատվական գործակալության վրա հղումով:

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են սիրիական Համայի արվարձաններում գտնվող բնակելի թաղամասերը՝ խախտելով լարվածության մեղմացման գօտիների վերաբերյալ համաձայնությունը:

Մայիսի 13-ին գյուղը կրկին հրթիռակոծվել է, մեկ մարդ էր զոհվել, 5-ը՝ վիրավորվել։

 Ուշագրավ
Բացառություն կարվի Արցախում հաշվառում ունեցող անձանց, բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցների համար
Ֆուտբոլիստը ՀՀ էր եկել ՌԴ-ի վիզա ստանալու
Դեսպանությունից նշել են նաև, թե երկրի որ շրջանները չարժե այցելել