Ասադը կոչ է արել սիրիահայերին վերադառնալ

Ասադը կոչ է արել սիրիահայերին վերադառնալ

PanARMENIAN.Net - Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ հանդիպմանը արտագաղթած սիրիահայերին կոչ է արել վերադառնալ և լծվել հայրենիքի վերականգնման աշխատանքին:

Ասադը նշել է, որ Սիրիայի հայերը միշտ եղել են հավատարիմ քաղաքացիներ և մեծ ավանդ ունեն երկրի զարգացման գործում:«Հայերը մեզ համար միշտ եղել են վստահելի, սիրելի և աշխատասեր քաղաքացիներ և իրենց դրական մ,ասնակցությունն են ունեցել Սիրիայի զարգացման գործում»,-ասել է նա, հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կայքէջը:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Սիրիայի նախագահին Հալեպի Սբ Քառասնից մանկանց եկեղեցու վերանորոգման համար: Նորին Սրբությունը նաև իր գնահատանքն է հայտնել Ասադին Սիրիայի պետության և ժողովրդի կողմից Հայ դատի նկատմամաբ ցուցաբերած զորակցության համար:

Զրուցակիցները հանդիպման ընթացքում քննարկվել են սիրիահայությանն առնչվող հարցեր:

Մարտի 30-ի առավոտյան Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի ձեռամբ վերաօծվել է Հալեպի Սրբոց Քառասնից մանկանց (40 նահատակների) մայր եկեղեցին:

Հալեպի մայր եկեղեցին պայթեցվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից 2015-ի ապրիլին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---